Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես պահպանել աչքերը
Սովորաբար լազերային միջամտությունից հետո ներակնային ճնշումը բարձրանում է, իսկ բժշկական տզրուկներն այն կարգավորում են:
Տեսողությունը մարդու համար թերևս ամենակարևոր զգայարաններից մեկն է: Սակայն գնալով հիվանդությունների աճման և տարածման հոսքից զերծ չեն մնումն նաև աչքերը: Այսօր հայտնի են ակնաբուժական բազմաթիվ հիվանդություններ, որոնց ճիշտ ժամանակին անհրաժեշտ է հայտնաբերել և բուժել, այլապես հետագայում առաջացող հետևանքները կարող են հանգեցնել մինչև իսկ հաշմանդամության:
Ակնաբուժական պրակտիկայում դեռևս հին ժամանակներից կիրառվել և մեծ հաջողություններ է ունեցել տզրուկաբուժությունը՝ հիրուդոթերապիան:
Այդպիսի հիվանդությունների և ախտաբանական վիճակների թվին են դասվում ցանցաթաղանթում արյան շրջանառության խանգարումը, եղջերաթաղանթի էպիթելաէնդոթելային դիստրոֆիան, գլաուկոման, ներակնային ճնշման բարձրացումը, ցանցաթաղանթի դիստրոֆիան, աչքի այրվածքները, անոթային և բորբոքային ծագման քրոնիկ հիվանդությունները և այլն:
Գլաուկոմայի առկայության դեպքում տզրուկների տեղադրումից 30-40 րոպե անց անհետանում են աչքերում և քունքերում առկա անտանելի ցավերը, սրտխառնոցն ու փսխումը, աչքերում՝ մշուշը և բոլոր այն գանգատները, որոնցով դիմում են հիվանդները գլաուկոմայի սուր նոպաների ժամանակ: Հիրուդոթերապիան դրական արդյունք է տալիս գլաուկոմայի տարբեր ձևերի, տեսակների և փուլերի ժամանակ:
Ինչպես պահպանել աչքերը
Բուժումն իրականացվում է ինչպես միանվագ ՝ ներակնային ճնշման իջեցման համար, այնպես էլ կուրսային՝աչքի հեմո- և հիդրոդինամիկայի լավացման նպատակով, ինչը բերում է տեսողության սրության բարձրացման:
Հիրուդոթերապիան օգնում է նաև այն դեպքերում, երբ աչքի այրվածքից հետո կոպերի վրա մնում են կոպիտ սպիեր, ինչպես նաև այն ժամանակ, երբ աչքն ընդհանրապես դադարում է տեսնել, սակայն պահպանվում է արտահայտված ցավային համախտանիշը: Տզրուկների շնորհիվ անցնում է ցավային համախտանիշը և կարգավորվում է հյուսվածքների վերականգնումը՝ կանխելով կոպիտ սպիների առաջացումը, իսկ արդեն առկա սպիների դեպքում բերում է դրանց չափերի փոքրացման:
Տեսողական նյարդի նևրիտների բուժման ժամանակ տզրուկների կիրառումը նպաստում է ցավային զգացողությունների նվազմանը, տեսողության սրության բարձրացմանը, սկոտոմայի չափերի փոքրացմանը, տեսադաշտի լայնացմանը:
Տզրուկները լայորեն կիրառվում են թրոմբոզի և անոթների սպազմի հետևանքով ցանցաթաղանթի և տեսողական նյարդի անոթների սուր անանցանելիությամբ պայմանավորված ախտաբանական վիճակների ժամանակ:
Հիրուդոթերապիան լայն կիրառում ունի նաև ակնաբուժական որոշ հիվանդությունների հետվիրահատական շրջանում, օրինակ՝ գլաուկոմայի, կատառակտի կապակցությամբ կատարված վիրահատություններից հետո: Սովորաբար լազերային միջամտությունից հետո ներակնային ճնշումը բարձրանում է, իսկ բժշկական տզրուկներն այն կարգավորում են:
Տզրուկների կիրառումն ակնաբուժության մեջ իհարկե այսքանով չի սահմանափակվում: Գնալով մեծանում են նրա ցուցումներն ու գրանցված դրական արդյունքներն այս բնագավառում:
| Հասցե | Դավթաշեն, Տ․ Պետրոսյան փող․ 42/2 |
|
Հեռախոս |
+374 10 37 06 06 |
| Բջջ. հեռախոս | +374 91 37 06 06 |
| Կայք |
hirudomed.am |
19.06.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ